Շարլ ազնավուրը էստրադայի համաշխարհային դասականներից է, հանրաճանաչ ֆրանսահայ շանսոնյե և հասարակական գործիչ: Իրական անունը Շարլ Վաղինակ Ազնավուրյան:
Վաճառել է ավելի քան 100 մլն. ձայնագրություն: Նրա երգերը երգել են Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին:
Ազնավուրը ավելի քան 1000 երգերի հեղինակ է, որոնցից 9-ը ընդգրկված են ֆրանսիայի լավագույն երգերի շարքում, և ըստ "Time" ամսագրի նա ճանաչվել է 20-րդ դարի էստրադային երգիչ:
Որպես Հայաստանին հատկացրած օգնության երախտիք, նրան հանձնվել է ՀՀ դիվանագիտական անձնագիր, և նա նշանակված է ՅՈւՆԵՍԿՈ-ի մշտական դեսպան:
Ջոշիմ Մուրատ
Ջոշիմ Մուրատ (Մյուրատ, Հովակիմ Մուրադյան). Ֆրանսահայ զորապետ, Նապոլեոն I-ի փեսան, 1804 թ-ից Ֆրանսրայի Մարշալ, նապոլեոնյան և հեղափոխական պատերազմների մասնակից:
Ծնվել է 1767 թ-ին Քրքջան գյուղում (Արցախ):
Նա այնքան մոտիկ էր Նապոլեոնին, որ վեչջինս թույլատրել է նրան 1800 թ-ին ամուսնանալ իր քրոջ` Կարոլինայի հետ:
Ավո Ուվեզյան
Սիգարի թագավոր Դոմինիկյան Հանրապետությունից, աշխարհի ամենահայտնի սիգարային բրենդներից մեկի` "AVO"-ի ստեղծողն ու սեփականատերը:
Սիգարի արտադրությամբ Ավո Ուվեզյանը սկսել է զբաղվել 1986 թ-ին, Tobacos Dominicanos S. A. ընկերության հետ համատեղ:
"Uvezian" բրենդը համարվում է ամենաորակյալներից մեկը, և դասվում է լյուքս ապրանքանիշերի նույն շարքին, որում դասվում է նաև Rolls Royce-ն: "Ավո Ուվեզյան" սիգարները արտադրվում են ծխախոտային բիզնեսի առաջատարների մեկի` "DAVIDOFF"-ի կողմից:
Ամեն տարի աշխարհում վաճառվում է այս ապրանքանիշի ավելի քան 3 միլիոն սիգար: Եվ այնուամենայնիվ Ավո Ուվեզյանը ավելի հայտնի է որպես բոլոր ժամանակների լավագույն հիթի` "Strangers In The Night"-ի հեղինակ:
Արշիլ Գորկի
Արշիլ Գորկին (Ոստանիկ Մանուկ Ադոյան, 1904-1948) հայկական ծագում ունեցող ամերիկացի նկարիչ է, "Աբստրակտ սյուրրեալիզմի" հիմնադիրներից մեկը:
Նրա հայտնի կտավներից են "Նկարչի և նրա մոր դիմանկարը" (1926-1936), "Ինքնադիմանկար" (1937), "Օրգանիզացիա" (1933-39), "Կոմպոզիցիա" (1933-39), "Այգի Սոչիում" (1943) և այլն:
Գորկին համարվում է XX-րդ դարի ամերիկացի ազդեցիկ նկարիչներից մեկը, նրա կտավների ցուցադրված են ԱՄՆ-ի բոլոր խոշոր ցուցասրահներում, ինչպես նաև լոնդոնյան "Թեյթ"-ում:
Ռուբեն Դիշդիշյան
Ծնվել է 1959 թ-ին Կազանում: 1996-ին հիմնել է և դարձել "Ցենտրալ պարտներշիպ" պրոդյուսերական կենտրոնի տնօրեն:
Ըստ "Forbes" ամսագրի 2005 թ-ին Ռուբեն Դադիշյանը ընդգրկվել է Ռուսաստանի ամենահեռանկարային կինոպրոդյուսերների հնգյակում:
Սուրեն Կազումյան
Սեփական "Kazumian" կոնյակի բրենդի ստեղծող: Ծնվել է 1952 թ-ին:
Ռուսաստան է ներմուծել Hennessy և Codorniu արտադրանքը, մինչև չի ստեղծել սեփական կոնյակը Ֆրանսիայի Կոնյակ նահանգում:
1995 թ-ին նրա գործընկեր է դառնում Compagnie Commerciale de Guyenne (CCG) ընկերությունը: Նոր ֆրանսիական կոնյակն ստացավ "Կազումյան" անունը:
Կոնյակն արտադրվում է 3 կատեգորիաներով - V.S., V.S.O.P., X.O.:
Այսօր արդեն "Կազումյան" ընկերությունը հանդես է գալիս որպես տարատեսակ ակցիաների հովանավոր, այդ թվում նաև հեռավոր արևելյան ընձառյուծի պահպանման "Փրկիր ընձառյուծին" ակցիայի, որը անց է կացվում WWF-ի հետ համատեղ: Սուրեն Կազումյանը հովանավորել է նաև XX-րդ դարի ականավոր շախմատիստ Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված "Աշխարհի հավաքականն ընդդեմ Տիգրան Պետրոսյաին հավաքականի"միջազգային շախմատային մրցարշավը, և նմանատիպ այլ միջոցառումներ:
Յուրի Ջորկաեֆ
Հայկական ծագումով ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվող կիսապաշտպան:
Յուրի ջորկաեֆը սկսել է պրոֆեսիոնալ կարերան 1984 թ-ին "Գրենոբլ" ակումբում, այնուհետև հանդես է եկել "Ստրասբուր", "Մոնակո", "Պարի Սեն-Ժերմեն", "Ինտեր Միլան", "Կայզերսլաուտերն", "Բոլթոն Ուոնդերերս", "Բլեքբրն Ռովերս", "Մետրոսթարզ" ֆուտբոլային թիմերում:
Ջորկաեֆը Մասնակցել է 1998 թ-ի աշխարհի, 1996 և 2000թվականների Եվրոպայի, 200է թ-ի կոնֆեդերացիայի առաջնություններում: Ընդհանուր հաշվով հավաքականում խաղացել է 82 խաղ, խփել 28 գոլ:
Նա 1993-94 թթ Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկուն է (20 գոլ):